▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում»

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտնում է.

«Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևին:
Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ զարգացումները՝ ադրբեջանական վերջին ագրեսիայի համատեքստում, Արցախյան հիմնախնդիրը, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր։
Հյուրի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հանրապետական կուսակցության դիրքորոշումները նշված հարցերի վերաբերյալ։
Նա, մասնավորապես, ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more