Կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է 2025 թվականի Օսկար մրցանակաբաշխությանը մասնակցելու իրավունք ունեցող 285 ֆիլմերի ցանկը՝ անիմացիոն, վավերագրական և միջազգային խաղարկային ֆիլմերի անվանակարգերում: Ֆիլմերի ցանկում ընդգրկված է երկու վավերագրական ֆիլմ, որոնք ուղղված են արցախյան թեմային՝ Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը և Սարին Հայրապետյանի «Իմ քաղցր երկիր» վավերագրական ֆիլմը: Շողակաթ Վարդանյանը իր ֆիլմում վավերագրել է 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ անհետ կորած կրտսեր եղբոր որոնումների ընթացքն ու ընտանիքի ծանր ապրումները: Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնեվը» ֆիլմը կմրցի «Լավագույն միջազգային խաղարկային ֆիլմ» անվանակարգում՝ որպես Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ։ Փաստագրական ֆիլմերի անվանակարգում ընդգրկված է 169 ֆիլմ: Կինոարվեստի և գիտության ակադեմիան դեկտեմբերի 17-ին կհրապարակի իր 15 ֆիլմերից բաղկացած կարճ ցուցակը, որին կհաջորդեն անվանակարգերը: Օսկարի մրցանակաբաշխությունը կանցկացվի մարտի 2-ին «Դոլբի» թատրոնում: |
Արցախի մասին պատմող միանգամից երկու վավերագրական ֆիլմ իրավունք է ստացել մասնակցելու Օսկար մրցանակաբաշխությանը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet