▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախի քաղաքացին քեզ տվե՞լ է մանդատ, որ որոշես իր ճակատագիրը». Մենուա Սողոմոնյան

 

«5165 շարժում» կուսակցության քարտուղար Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արմեն Գրիգորյան, էդ որ էդպես վստահ տոնով ասում ես, թե «խաղաղության» պայմանագրում ֆիքսվում են «տեսանելի մեխանիզմներ Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների համար», էդ մանդատը ձեզ ո՞վ է տվել․ Արցախի՞ ժողովուրդը, թե՞ ՀՀ ժողովուրդը․․․ ո՞ւմ եք դուք ներկայացնում։ Արցախի Հանրապետության քաղաքացին քեզ տվե՞լ է մանդատ, որ որոշես իր ճակատագիրը։ ՀՀ քաղաքացին քեզ տվել է՞ մանդատ, որ բանակցես ու ստորագրես մի բան, որը պակաս է նրանից, ինչ ֆիքսված է ՀՀ Անկախության հռչակագրում, 1991-ի դեկտեմբերի 10-ի Արցախի անկախության հանրաքվեի արդյունքում ու ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992-ի հուլիսի 8-ի որոշման մեջ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more