▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԽ քարտուղարի և Ալիևի օգնականի երջանիկ հանդիպումը Դիլիջանում, քաղաքականից բացի, նաև այլ հարթություն է ենթադրում։
Տեսնես՝ Արցախի Մարտունի քաղաքում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից։
Մանկության երազա՞նքն է իրականացվել, երբ իր ծննդավայրն ադրբեջանացվել է։
90-ականներից սկսած՝ հազարավոր մարտունեցիներ, արցախցիներ կամ պարզապես հայեր են զոհվել։ Արմե՛ն, ո՞նց ես մարսել, շատ հե՞շտ էր, թե՞ ուղղակի թքած ունես։
Արցախի գլխին եկածի պայմաններում ո՞նց ես ապրում, շնչում, կյանքդ վայելում Արցախ հանձնածների շրջապատում, ուրախ-զվարթ ժամանակ անցկացնում Արցախին պատերազմ բերածների և ցեղասպանություն իրականացրածների կարկառուն ներկայացուցչի հետ։
Քեզ միայն փառքն ու պաշտոնն են հետաքրքիր, իսկ քո ծննդավայրի ոչնչացումը, հայրենակիցներիդ մահն ու տառապանքը քեզ համար կոպեկի արժեք չունեն»։

Կարդացեք նաև՝ իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Կյանքումս առավել նողկալի և անարժանապատիվ տեսարան, քան բանտերում բազմաթիվ հայորդիների պահող և բարոյահոգեբանական բռնության ենթարկող Բաքվի բարբարոսական վարչախմբի ներկայացուցիչ ինչ-որ Հիքմեթ Հաջիև կոչեցյալի և նրան ուղեկցողի «ժպիտներով լի զբոսանքն» էր Դիլիջանում, չեմ տեսել։
Ցանկացած նվաստացում, ի վերջո, պետք է սահման ունենա»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more