▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախում խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը կազմակերպել էր հանդիպում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օրեր առաջ ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշեց նաև մերժել Հայաստանի մեկ այլ միջոց կիրառելու պահանջը, որը պետք է Ադրբեջանին կարգադրեր ձեռնպահ մնալ բնական գազամատակարարման և այլ կոմունալ ծառայությունների խաթարումից։
«Դատարանը համարում է, որ ՀՀ-ը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ Ադրբեջանն է խաթարում բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների խաթարումը ԼՂ-ում։ Հետևապես, այդ միջոցը նույնպես կիրառման ենթակա չէ»,- հայտարարել էր դատարանի նախագահը։
Սակայն երեկ Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը կազմակերպել էր հանդիպում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների միջև:
«Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստան-Արցախ գազատարի անխափան աշխատանքի ապահովման, Շինուհայր-Ստեփանակերտ 110կՎ միակ բարձրավոլտ օդային գծի վերանորոգման և էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ»։
Դե մի փոքր զոռ տանք մեր ուղեղներին և համադրենք միևնույն հարցին վերաբերող այս հաղորդագրությունները։
1. Հաագայի դատարանը չի ընդունել, որ Ադրբեջանը խոչընդոտում է Արցախի գազա-և էլեհտրամատակարարումը, բայց երեք օր անց Ադրջեջանը համաձայնում է երկու հարցն էլ կարգավորել:
2. Այդ ո՞նց է լինում, որ «Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացնում», բայց Ռուբեն Վարդանյանին աշխատանքից հեռացնելու՝ Ալիևի պահանջի կատարելուց հետո Ադրբեջանն ինքը համաձայնում է է երկու հարցն էլ կարգավորել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more