Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը PR մասնագետ, ԵՊՀ դասախոս, արդարադատության նախարարի մամլո խոսնակ Ծովինար Խաչատրյանն է: PR-ը հասկացություն է, որի մասին այսօր խոսում են շատերը՝ երբեմն առանց հասկանալու, երբեմն գովազդի հետ շփոթելով: Համացանցում, որը ներկայիս հասարակության առօրյայի անբաժանելի մասն է դարձել, PR դրսևորումները ևս տարբեր են, դասական PR-ի գործիքների կիրառումից մինչև վիրտուալ պատերազմներ՝ ի դեպ, այդ պատերազմներն էլ հաճախ ընթանում են ֆեյք էջերի միջոցով: Հայաստանում ինտերնետային PR-ի դրսևորումների, ֆեյքերի առաջացման պատճառների ու նախապատմության և այլ հարցերի շուրջ էլ զրուցում ենք նրա հետ:
«Բացարձակ արժեք»-ն, ինչպես նաև Asekose.am-ի մյուս հաղորդումները դիտեք նաև ArmNews հեռուստաընկերության եթերում: