▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդարությունը վերականգնվեց. Վանգան 2 գոլ պարգևեց հայերին, 1-ը` բուլղարացիներին. 2:1

Հայաստան-Բուլղարիա խաղը, որ ի սկզբանե լարված պայքար էր ենթադրում, ավարտվեց մեր ընտրանու հաղթանակով:

Խաղի հաշիվն առաջին խաղակեսի վերջին րոպեին բացեց Արազ Օզբիլիսը` տուգանային հարվածից: 

Երկրորդ խաղակեսի 60-րդ րոպեին բուլղարացիները հավասարեցրին խաղի հաշիվը` կրկին տուգանային հարվածից. գոլի հեղինակ դարձավ Իվելին Պոպովը:

Դրանից հետո բուլղարացիները խաղն անցկացնում էին 9 հոգով, քանի որ մրցավարը, կոպիտ խաղի համար, երկու հոգու հեռացրել էր խաղադաշտից, սակայն հայ ֆուտբոլիստները միայն խաղի 87-րդ րոպեին` Յուրա Մովսիսյանի կատարմամբ, կարողացան կրկնապատկել խաղի հաշիվը` 2:1 :

Նշենք, որ Հայաստան-Բուլղարիա խաղի ժամանակ հայ ֆուտբոլասերները պաստառ էին բարձրացրել` բուլղարացի գուշակ Վանգայի պատկերով և հետևյալ մակագրությամբ` Արդարությունը կվերականգնվի Հայաստանում, հաղթանակը հայերինն է:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները Զվարթնոց օդանավակայանում բուլղարացիների ֆուտբոլիստներին ու նրանց հետ ժամանած երկրպագուներին դիմավորել են սուլոցներով և «цигани» վանկարկումներով, քանի որ Սոֆիայում կայացած առաջին խաղի ժամանակ բուլղարացի երկրպագուները Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հասցեին վանկարկել էին «ցիգաններ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more