▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյոք ԲՀԿ ակտիվիստի ծեծը կարո՞ղ է նմանվել «Ֆերդինանդի սպանությանը». «Հրապարակ»

«Ո՞վ գլուխ կհանի այն խառնաշփոթից, որի մեջ հայտնվել է Հայաստան երկիրը. ծեծ ու բռնություն, դատապարտումի հայտարարություններ ու կատարվածը մեկնաբանելու փորձեր, բողոքի ակցիաներ ու մեղավորներին գտնելու պահանջներ: Մի դեպքում ծեծվածներն ընդամենը ֆեյսբուքյան ընդվզումի են արժանանում: Մյուս դեպքում՝ մի ամբողջ ընդդիմություն է մեջքին կանգնում: Մի դեպքում մարդուն ծեծել են, և հասարակական վրդովմունքն ափերից դուրս է եկել՝ լցվել հրապարակ, մյուս դեպքում երիտասարդ տղային դաժանաբար կախել են Ռազմական ինստիտուտում սովորող իր դասընկերները, բայց վրդովմունքը չի ստիպել, որ մարդիկ փողոց դուրս գան: Գյումրիի ու Բերձորի դեպքերի ժամանակ ընդդիմադիր կուսակցությունների կրավորական կեցվածք, իսկ սեփական կուսակցի նկատմամբ բռնությունից վրդովված, մեկը մյուսի հետևից հայտարարություններ անող, հարցազրույցներ տվող ԲՀԿ-ականներ:

 

Եվ դրա կողքին խնամի Ծառուկյանից տարանջատվող վարչապետ, ով թերևս հոգնել է իր և ընդդիմության միջև կապերի մասին խոսակցություններից և փորձում է ապացուցել իր նվիրվածությունը հարազատ կուսակցությանն ու կուսակցապետին: Բազում հակաժողովրդական օրենքների ժամանակ խորհրդարանում բոյկոտ չհայտարարած ընդդիմություն և մի բռնության դեպքից հետո բոյկոտի սպառնալիքների հեղեղ: Ի վերջո, որ՞ն է այն սահմանը, որից այն կողմ պայքարը կարող է կոշտանալ, և կոմպրոմիսները կարող են դառնալ անհնարին: Որտե՞ղ է ավարտվում իշխանություն-ոչ իշխանություն հարաբերությունների քաղաքակիրթ գոյատևումը, և որտեղի՞ց է սկսվում հեղափոխական առճակատումը: Արդյոք Արտակ Խաչատրյանի ծեծը կարո՞ղ է նմանվել «Ֆրանց Ֆերդինանդի սպանությանը», որից համաշխարհային պատերազմ ծագեց: Թե՞ այս անգամ էլ հրդեհը բարեհաջող կմարեն»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more