▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արդյո՞ք խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո լինելու է Հայաստան, Արցախ». Վանեցյան

«Ես կողմ եմ խաղաղությանը, բայց խաղաղության պայմանագրի կետերը պետք է հանրայնացնել: Պետք է հասկանանք՝ ի՞նչ գին ենք վճարում դրա դիմաց, և արդյո՞ք խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո լինելու է Հայաստան, լինելու է Արցախ, և կարողանալու են հայերն ապրել իրենց հայրենիքում՝ անկախ, անվտանգ, ինքնիշխան... Մշտապես տեսել ենք, որ այսօրվա իշխանությունները հակահայկական քայլեր են արել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Նրա խոսքով՝ վտանգված է Հայաստանը, Արցախը, հայ ժողովրդի ապագան, ուստի պետք է արագ գործել: Հարցին՝ ի՞նչ պետք է անել, նշել է. «Կոնկրետ ես ամեն ինչ անում եմ՝ սկսած 2019-ի սեպտեմբերից, երբ հրաժարական ներկայացրեցի. որևէ մեկի մտքով չէր անցնում, թե ուր է գնում երկիրը, բայց ես մշտապես խոսել եմ այդ մասին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more