▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արեշում գիտեն, թե ով է սպանել 33-ամյա երիտասարդին․ «Հրապարակ»

Երեկ Նոր Արեշում տեղի ունեցած սպանությունը գողականների միջև բախումների հետևանք է եղել, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Նշենք, որ սեպտեմբերի 18-ին, 14։45֊ի սահմաններում 33-ամյա Արսեն Մկոյանի ուղղությամբ անհայտ անձը կրակոցներ է արձակել։ Մկոյանը որովայնի հատվածում վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է:

«Հրապարակ»֊ի լրագրողն այցելել է Մկոյանի բնակության վայր և զրուցել է նրա ընկերոջ հետ, ով ասել է, թե Արսենը «մեր փողոցի լավագույն տղաներից մեկն էր, զուսպ մարդ էր, կռիվների, գողականների հետ կապ չուներ»։

Թերթը, սակայն, ընդգծում է, որ իր «պրպտումները ցույց տվեցին», որ Արսենը թաղում հայտնի տղաներից էր և բավական ակտիվ էր։ Թերթի տեղեկությունների համաձայն, բոլորը գիտեն, որ սպանողը Ժագան է (թերթը անունը չի նշում) ՝ արեշցի մեկ այլ գողական, ով «աճեցրել» է Արսենին, իսկ վերջինս, մեծանալով, «դեմ է դուրս եկել իր պապային»։

«Նրանց միջև կոնֆլիկտը վաղուց էր հասունացել, և Արեշում շատերը գիտեին, բանը վերջանալու է արյունահեղությամբ», ֊ արեշցի իր զրուցակցի խոսքը մեջբերում է «Հրապարակ»֊ը՝ նշելով, որ նա հրաժարվել է ներկայանալ։  

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more