▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առևտուր չկա` «Երեւան Մոլ»-ի աշխատողները դուրս են գալիս աշխատանքից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է, որ վերջերս բացված «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնի աշխատանքներն այնքան էլ լավ չեն ընթանում։ 

«Առեւտրի կենտրոնում տեղակայված բազմաթիվ խանութ-սրահներում աշխատանքի ընդունված վաճառողներն ու վաճառողուհիներն աշխատանքից դուրս են գալիս, քանի որ տնօրինությունն աշխատավարձերի մասով չի կատարում նախնական պայմանավորվածությունը։

Աշխատակիցներից մեկը, որ նույնպես դուրս էր եկել աշխատանքից, «Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ աշխատանքի ընդունվելուց եղել է պայմանավորվածություն, որ ստանալու է 150 հազար դրամ, սակայն օրերս իրեն եւ բազմաթիիվ այլ աշխատակիցների տեղեկացրել են, որ աշխատավարձն իջեցվել է 110-100 հազարի սահմաններում՝ պատճառաբանելով, որ առեւտուր չկա։

 


Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more