Մարտի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 08։20-ի սահմաններում, Երևանի թաղամասերից մեկից մահացած վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատուն է տեղափոխել 40 օրական երեխայի դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ մահացածը Երևանի թաղամասերից մեկի բնակիչ 40 օրական Դավիթ․ Մ․-ն էր։
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանել քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և ավագ քննիչ Հարությունյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատուն է տեղափոխվել 40 օրական տղայի մարմին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


