▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային սպանություն՝ Լոռու մարզում. ավտոմեքենայում հայտնաբերվել է բիզնեսմենի դին.shamshyan.com

shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ հունվարի 8-ին, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավաման կենտրոն, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ գտնվող տարածքում, Peugeot մակնիշի 73 MԼ 777 համարանիշի ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ օպերատիվ քննչական խումբը նշված ավտոմեքենայում հայտնաբերել է Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի 35 շենքի 4-րդ բնակարանի բնակիչ, 36-ամյա Մհեր Գրիգորյանի դին: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, Մ. Գրիգորյանի մարմնի վրա՝ ձախ կրծքավանդակի, սրտի և ոտքի մասում, կա սուր կտրող, ծակող առարկայից առաջացած հետքեր, ինչը իրավապահներին հիմք է տալիս կարծելու, որ Մ. Գրիգորյանը մահացել է հենց վարորդի նստատեղին նստած:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը` shamshyan.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more