▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արհեստածին «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրը համակարգվում և վերահսկվում է Թուրքիայի կողմից

Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են առաջ մղել արհեստածին «Արևմտյան Ադրբեջանի» թեման՝ այս անգամ Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավորի օգնությամբ, գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նա մանրամասնել է.

«Երեք օր առաջ՝ հունիսի 3-ին, Թուրքիայի խորհրդարանի իշխող ԱԶԿ կուսակցության պատգամավոր Շամիլ Այրըմը Ադրբեջանում իր ելույթի ժամանակ հայտարարել է.

«Արևմտյան Ադրբեջանի» հարցը միայն աշխարհագրական խնդիր չէ։ Դա հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ իրենց «հայրենի հողեր» վերադարձի «իրավունքի» հարցն է։ Մենք գիտենք, որ «ամբողջ պատմության ընթացքում»  այն տարածքներում, որոնք այսօր կոչվում են Հայաստան, «ապրել են ադրբեջանցիներ»։ Այդ աշխարհագրական տարածքը, որն սկսվում է «Իրևանից» ու հասնում է մինչև «Գյոչյա», Զանգեզուրից մինչ «Դարալագյազ», «մեր պատմական ու հոգևոր ժառանգության անբաժան մասն է»։
«Արևմտյան Ադրբեջան» վերադարձի հայեցակարգը հիմնված է ոչ թե վրեժի, այլ «իրավունքի ու խաղաղության» վրա»։

Սա ասելով՝ Թուրքիայի գործող պատգամավորը նշել է, որ հետևաբար, Ադրբեջանի վարած քաղաքականությունը ռևանշիստական չէ։

Վստահ կարելի է պնդել, որ Ադրբեջանի կողմից հակահայկական այս ծրագրի իրականացումը համակարգվում և վերահսկվում է Թուրքիայի կողմից, ինչի մասին է վկայում նաև վերոնշյալ ելույթը»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more