▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Թաթոյանը գաղտնիք է բացել

Առաջին անգամ խոսել եմ այն մասին, որ իրականում Կառավարությունից իմ առջև պահանջ էր դրվել չքննադատել պատերազմից անմիջապես հետո մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին հայտնված ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայությունը, այդ թվում՝ տեղակայած ցուցանակներն ու ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը, նրանց արարքները կամ առաջարկվող այլընտրանքն էր` աշխատել միայն գրավոր ու ոչինչ չհրապարակել:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

 «Պատճառ էր նշվում, թե իբր դա կապ չունի մարդու իրավունքների հետ, և հետո իմ հայտարարությունները իշխանությունների նկատմամբ առաջացնում են քաղաքացիների դժգոհությունը և այդ տվյալները օգտագործում է ընդդիմությունը։ «Պատիժն» էլ մեր աշխատակազմի ավտոմեքենաների մոտ 90% հարկադրաբար վերցնելու նախաձեռնությունն էր, որպեսզի չկարողանանք գնալ սահմանային բնակավայրեր: Բնականաբար, իմ պատասխանը բացասական էր․․․

Դրանից հետո ստիպված հրավիրեցի մամուլի ասուլիս և դիմեցի հանրության աջակցությանը (ասուլիսը նվիրված էր նաև ֆինանսական անկախությունից զրկելու Կառավարության նախաձեռնությանը): Հայաստանի քաղաքական իշխանության ներկայացուցիչ բարձրաստիճան պաշտոնյաների շատ անպատասխանատու հայտարարություններ ու քայլեր Հայաստանի և Արցախի անվտանգության գլխավոր սպառնալիքներից են: Հարցազրույցում անդրադարձել ենք մի շարք կարևոր հարցերի, որոնք վերջին շրջանում ակտիվ քննարկվում են հասարակությունում»,-գրել է նախկին ՄԻՊ-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more