Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․
«ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, այստեղ հաճախակի տեղի են ունենում խիստ մտահոգիչ դեպքեր:
Օրինակ`հափշտակում են ի պահ տրված փաստաբանի հեռախոսը և խախտում պարունակության անձեռնմխելիությունը, իսկ քրեակատարողական ծառայությունում տիրող անթույլատրելի վիճակը դարձել է ողբերգություն կալանավորների և նրանց հարազատների համար:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում վերջին 20 օրերի ընթացքում արձանագրվեցին այս տարվա 21-րդ և 22-րդ կալանավորների մահվան դեպքերը:
Տիկին Գալյան, խնդրում եմ ներկայացնել յուրաքանչյուր մահվան վերաբերյալ համապարփակ հաշվետվություն: Այս հաշվետվության վերլուծությունից է կախված նաև Ձեր կողմից կատարված կամ չկատարված աշխատանքի գնահատականը:
Հիշեցնեմ քրեակատարողական հիմնարկում կալանավորի մահվան յուրաքանչույր դեպքով առաջին պատասխանատուն Դուք եք:
Հետևաբար այս տարվա արձանագրված 22 կալանավորի մահերը` Ձեր ոչ թե վատ, այլ խայտառակ վատ աշխատանքի հետևանք է:
Փաստաբան` Զարուհի Փոստանջյան»։


