▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրի մարզում բախվել են խնամիների մեքենաները, կա 7 վիրավոր

Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Վանանդ գյուղի վարչական տարածքում, գյուղի սկզբնամասում ճակատ ճակատի բախվել են «ՎԱԶ 2121» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, որից 3-ն անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները, իսկ 5-ին՝ «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։ Վիրավորներից 2-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից այնուհետև տեղափոխել են Երևանի հիվանդանոցներ։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները փաստել են, որ վարորդները խնամիներ են։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more