▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրում կիսահոշոտված դի է հայտնաբերվել. armlur.am

 

Երեկ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում տղամարդու դի է հայտնաբերվել: Ինչպես հայտնի դարձավ Armlur.am-ին, գյուղի կիսակառույց-բնակելի շենքերից մեկի մոտ ընկած է եղել առանց ձախ ձեռքի տղամարդու դիակ: Պարզվել է, որ այն պատկանում է Ջերմուկ քաղաքի բնակիչ 54-ամյա Կամո Երանոսյանին: Armlur.am-ի տեղեկություններով, տղամարդը տարբեր հիվանդություններով էր տառապում, իսկ հիմնական բնակությունը հաստատել էր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Հենց այստեղ էլ՝ գործարաններից մեկում, նա աշխատում էր: Իսկ Մերձավան գյուղում տղամարդը երկար ժամանակ վարձով բնակարան է փնտրել, սակայն չի կարողացել գտնել: Այդուհանդերձ, նա բավականին հաճախ էր այցելում Մերձավան: Նրան տեղի երիտասարդները ժամանակ առ ժամանակ օգնում էին, անհրաժեշտ դեղորայքն էին գնում, ջուր էին տալիս: Եվ երեկ բնակիչներից մեկը հայտնաբերել է նրա դին՝ կիսահոշոտված վիճակում՝ գյուղի բնակելի շենքերից մեկի մոտ ընկած: 

Armlur.am-ը գրում է. Երեկ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում տղամարդու դի է հայտնաբերվել: Ինչպես հայտնի դարձավ, գյուղի կիսակառույց-բնակելի շենքերից մեկի մոտ ընկած է եղել առանց ձախ ձեռքի տղամարդու դիակ: Պարզվել է, որ այն պատկանում է Ջերմուկ քաղաքի բնակիչ 54-ամյա Կամո Երանոսյանին: Մեր տեղեկություններով, տղամարդը տարբեր հիվանդություններով էր տառապում, իսկ հիմնական բնակությունը հաստատել էր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Հենց այստեղ էլ՝ գործարաններից մեկում, նա աշխատում էր: Իսկ Մերձավան գյուղում տղամարդը երկար ժամանակ վարձով բնակարան է փնտրել, սակայն չի կարողացել գտնել: Այդուհանդերձ, նա բավականին հաճախ էր այցելում Մերձավան: Նրան տեղի երիտասարդները ժամանակ առ ժամանակ օգնում էին, անհրաժեշտ դեղորայքն էին գնում, ջուր էին տալիս: Եվ երեկ բնակիչներից մեկը հայտնաբերել է նրա դին՝ կիսահոշոտված վիճակում՝ գյուղի բնակելի շենքերից մեկի մոտ ընկած: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more