▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Աշոտյանի պաշտոնը` վտանգի տակ.«Հրապարակ»

«Գաղտնիք չէ, որ ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը որոշակի հակասություններ ունի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, և վերջինս հնարավորության դեպքում կհեռացներ նրան պաշտոնից: Մյուս կողմից, ասում են՝ նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք ԿԳ նախարար Աշոտյանն իրեն ավելի ինքնավստահ է զգացել և երբեմն անգամ չի ենթարկվել Տիգրան Սարգսյանի հրահանգներին: Իսկ հիմա չի կարողանում չենթարկվել Աբրահամյանին ու ստիպված է հոժարությամբ կատարել նրա հրամանները:

 

Ու քանի որ հարմար առիթի դեպքում Աշոտյանի պաշտոնը, անկախ ամեն ինչից, կարող է վտանգի տակ գտնվել, նա փորձում է ամեն կերպ կրթության ոլորտում «զարգացումներ» ապահովել, որպեսզի դրանով ապահովի նախագահի մոտ իր «գերազանցիկությունը»: Այդ զարգացնող ծրագրերից մեկն էլ վերջին շրջանում հավանության արժանացած «Կրթության գերազանցության ծրագիրն է», որ առաջ է «բրթել» Աշոտյանը՝ «Այբ» դպրոցի հիմնադիր Տեր Մեսրոպ քահանայի միջնորդությամբ: Այդ ծրագրին մենք դեռ կանդրադառնանք, միայն նշենք, որ «Այբ»-ը կարճ պատմություն ունի և դեռ չի կայացել, բայց «բարեփոխիչները» որոշել են դպրոցի դեռևս չուսումնասիրված փորձը ներդնել ողջ համակարգում»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Հրապարակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more