▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Գևորգյանի հրաժարականից ամենից շատ Դավիթ Հարությունյանն է ուրախացել. «ՉԻ»

«ՉԻ»-ն առաջինը տեղեկացրեց, որ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Պատճառը, ինչպես հայտնի է, Սուրեն Խաչատրյանի՝ Լիսկայի նշանակումն է Սյունիքի մարզպետի պաշտոնում: Գևորգյանը՝ որպես տարածքային կառավարման նախարար, այդ նշանակումն անմիջապես իր կադրային քաղաքականության հետ էր կապել, նշելով, որ չի կարող Լիսկային ի պաշտոնե ներկայացնել նշանակման:

Մեր տեղեկություններով՝ Արմեն Գևորգյանի հրաժարականի դիմումից բոլորից շատ ուրախացել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, որն այս օրերին իշխանություններին փորձում է օգնել «ճիշտ կողմնորոշվել Գևորգյանին փոխարինող գտնելու հարցում:

Մինչ Հարությույանը «գործունեություն է ծավալում», Գևորգյանն իր իրերն է դասավորում՝ հանրային վայրերում թեթևացած հայտարարելով, թե «պրծավ կառավարության բեռից»,-գրում է թերթը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more