▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Գրիգորյանը մահացել է

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է: Նա ուշագնաց եղավ դատարանի դահլիճում, ինչից հետո լրագրող Սյուզի  Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արմեն Գրիգորյանի կյանքը փրկել չի հաջողվել։ 

«Արմենը մահացավ»,- գրել է Սյուզի Բադոյանը։

Դատական նիստի ընթացքում՝ նրա պաշտպան  Ռուբեն Մելիքյանի խոսքի ժամանակ Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ։

Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից:

Կարդացեք նաև՝

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի գրառումը. «Արմեն Գրիգորյանին կալանավորելու ՈՉ ՄԻ ՀԻՄՔ չկար, գործ էիք հարուցել, քննեիք: Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի մասին մշտապես բարձրացրել է իր պաշտպան Ռուբեն Մելիքյանը, բայց դատավորներ կոնկրետ անուն ազգանուններով, քննիչ ու դատախազներ կոնկրետ անուն ազգանուններով անտեսել են, որովհետև կալանքի ՖԵՏԻՇ պետք է ապահովեն: Արմեն Գրիգորյանին այսքան օր չէինք կարողացել նույնիսկ տեսակցել ՔԿՀ-ում, որովհետև քննիչը գտել էր, որ պետք է արգելի: Պատկերացրեցի՞ք՝ այսքան ամիս արգելել են:
Դատարանում մարդու մահ: Սա խելագարվելու դեպք է: Այդքան ասում ենք կալանքը մի ֆետիշացրեք..: Բառեր չեմ գտնում: Չեմ պատկերացնում պատվեր իջացնողն ու կատարողների խմբակը այսքան ապօրինությունների, իրավունքը ոչնչացնելու պայմաններում ոնց են իրենց խղճի հետ մնում..»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more