▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արմեն Գրիգորյանն իր հարցազրույցում փորձեց ինքն իրեն, իսկ իրականում՝ բոլորիդ, կրկին էշի տեղ դնել»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ իմ կողմից հրապարակված փաստաթուղթը Արցախն Ադրբեջանին հանձնելու նիկոլական մտադրությունների մասին սպասելիորեն բուռն քննարկման արժանացավ։
Իշխանական թևը խորը և համապարփակ մանդրաժի մեջ էր։
Ճ կլասսի ստատուսչիներից մինչև քպ-ական մանդատավոր բիոզանգված փորձում էր ինչ-որ անհոդաբաշխ բացատրություններ տալ` «որտեղից Աշոտյանին էդ թուղթը» հոգոցից մինչև «հա, ի՞նչ, ինչ կուզենք, էն էլ կբանակցենք»։
Եվ ահա քիչ առաջ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը իր հարցազրույցում փորձեց ինքն իրեն, իսկ իրականում՝ բոլորիդ, կրկին էշի տեղ դնել և հայտարարեց, որ իբր նման փաստաթուղթ Հայաստանը երբեք չի բանակցել։
Այս դավաճանների մարտավարությունը պարզ է՝ հերքել, ժխտել, ֆռռացնել ու խաբել անգամ այն դեպքերում, երբ բռնվել են գործի վրա, ինչպես ռուսը կասեր, с поличным.
Ես պնդում եմ ամբողջ պատասխանատվությամբ, որ այդ փաստաթուղթը իրական է և Հայաստանի դավաճան իշխանությունները, ներառյալ արցախուրաց ԱԽՔ-ը, բանակցում են հենց այդ սկզբունքների շրջանակներում»։

Հայաստանը չի ներքաշվի Լաչինի միջանցքի բացման շուրջ բանակցություններին: Այս մասին FactorTV-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

 Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է հնարավորինս արագ ապաշրջափակվի եւ միջանցքի անխափան գործունեությունը վերականգնվի եւ Հայաստանը այս գծին հավատարիմ է մնացել Մյունխենում եւ ցանկացած այլ վայրում։ 

Նա հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը նախապես որոշել էր Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետերի գտնվելու վայրը, որտեղից կարող է տեղի ունենալ հաղորդակցության ապաշրջափակումը։

«Հայաստանը պատրաստ է ապաշրջափակմանը, սպասում ենք Բաքվի արձագանքին։ Բայց արտատարածքային ենթատեքստը չի քննարկվի, դա կարմիր գիծ է Հայաստանի համար։ Ալիեւն ինքը վերջերս խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Հայաստանի տարածքով միջանցքի մասին պայմանավորվածություն չկա։ Այսինքն՝ սա նրա հորինածն է, բայց նրա հռետորաբանությունը չի ազդել գործընթացների վրա եւ չի ազդի»,- նկատել է Գրիգորյանը։

Նա վստահեցրել է, որ այս հարցում բանավոր պայմանավորվածություններ չկան, Հայաստանը ստորագրել է նոյեմբերի 9-ի հայտարարությունները, երբ այս ձեւակերպումը հանվել է։

«Հայաստանը շահագրգռված է ապաշրջափակմամբ, եւ մենք մեխանիզմներ ենք առաջարկել։ Ո՛չ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ո՛չ էլ ՌԴ նախագահի նոյեմբերի 10-ի հրամանագրում գրված չէ, որ Հայաստանը ճանապարհը (Նախիջեւանից Ադրբեջան-խմբ.) ԱԴԾ-ի վերահսկողությանը փոխանցելու պարտավորություն է ստանձնել։ Այս ճանապարհը Հայաստանը կվերահսկի, եւ ԱԴԾ-ն արդեն կհետեւի Հայաստանի կողմից այդ պարտավորության կատարմանը»,- եզրափակել է պաշտոնյան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more