▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Ջիգարխանյանը դեռևս ծանր վիճակում է

ԽՍՀՄ և ՌԴ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակում մնում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի տեղեկատու ծառայությանը: 

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի դերասան Արմեն Բորիսի Ջիգարխանյանը ծնվել է Երևանում, 1935 թվականի հոկտեմբերի 3-ին: Թատրոնում և կինոյում նա խաղացել է ավելի քան 250 դեր:

Հիշեցնենք, որ դերասան Արմեն Ջիգարխանյանը երրորդ անգամ ամուսնացել է Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայաի հետ։ Զույգը մտերիմների ընկերակցությամբ օրինականացրել է հարաբերությունները ՔԿԱԳ-ում:

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես more