▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Ջիգարխանյանը սրտի կաթվածով հոսպիտալացվել է

Տասս-ը գրում է.

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է: Ներկայումս նա գտնվում է Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության ինստիտուտի սրտաբանական բաժնի վերակենդանացման բաժանմունքում, որտեղից հայտնել են.

«Նա պառկած է սրտաբանականի ինֆարկտով հիվանդների վերակենդանացման բաժանմունքում»:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի դերասան Արմեն Բորիսի Ջիգարխանյանը ծնվել է Երևանում, 1935 թվականի հոկտեմբերի 3-ին: Թատրոնում և կինոյում նա խաղացել է ավելի քան 250 դեր:

Հիշեցնենք, որ դերասան Արմեն Ջիգարխանյանը երրորդ անգամ ամուսնացել է Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայաի հետ։ Զույգը մտերիմների ընկերակցությամբ օրինականացրել է հարաբերությունները ՔԿԱԳ-ում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին