▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արմենչիկի ազգին դա ոչ հետաքրիր էր և ոչ էլ է․․․»

Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Զառա Տոնիկյանի մասին այսօր շատ քչերը գիտեն: Ինչու՞: Որովհետև անչափ որակով էր, թր*աшդրբեջшնшկшն մուղամներ չէր երգում ու ստեղծում էր իսկական եվրոպական որակի, բայց զուտ հայկական էստրադա: Առանց դուդուկ-դհոլի, առանց տրեխային ազգայինի և առանց առաջադեմ օտարների բիթերն ու ելևէջները կապկելու:

Զառան իսկական ազգային արդի, ժամանակակից, էստրադային երաժշտություն էր մատուցում: Ու ստեղծում էր:

Հետո դադարեց մատուցել: Տասնամյակներով: Ինչու՞: Որովհետև իր ազգին դա պետք չէր: Ազգը Արմենչիկ, Արման Հովհաննիսյան, Լիլիթ չգիտեմինչյան և լավագույն դեպքում Արամե է լսում ու սիրում: Ու պահանջում:

Ես գաղափար չունեմ թե ինչով էր վերջին տասնամյակներում զբաղվում Զառա Տոնիկյանը, որտեղ էր ապրում և ինչ էր անում: Եվ դա այս ազգի հերթական մեծագույն ամոթն է:

Արդեն մեկ ամիս է` ինչ Զառան չկա: Ու այդ մասին նրա արվեստն իմացողները միայն հիմա են տեղեկանում: Որովհետև մեկը, միայն այսօր է իմացել ու տեղեկացրել: Իսկ Արմենչիկի ազգին դա ոչ հետաքրիր էր և ոչ էլ է:

Զառան դարաշրջան էր: Նվաճող կայսրության կողմից իր հպատակներին պարտադրված մշակութային վերելքի դարաշրջանի մի փայլուն երևույթ, որ փայլեց ու մարեց, որովհետև վերելքն այդ պարտադրված էր, բարձրի ներքին մղումը` բացակա:

Զառան հայկական էստրադայի վերջին մոհիկանն էր: Հիմա մնացել են թերևս երկուսը: Երկուսից մեկը Լոսում ռեստորաններում էր երգում մինչև վերջերս: Երկրորդը, որ երբևէ առանձնակի փայլ չի էլ ունեցել, հիմա իր ապահով կյանք է վայելում Երևաններում և էլի Լոսերում:

Ազգերի ինքնшuպшնվելուց առաջ` այդ ազգերը նախ իրենց մշակույթն են ողջակիզում:

Հանգչի´ր խաղաղությամբ Զառա Տոնիկյան: Հանգչի´ր խաղաղությամբ, հայկական մանկամեո որակյալ էստրադա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more