▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արփի Գաբրիելյանը թաքցնու՞մ է կլորացած փորիկն ու հղիությունը

Օրերս ԱՄՆ-ից վերադարձավ Միհրան Ծառուկյան և Արփի Գաբրիելյան աստղային ընտանիքը: Նախքան այս խոսակցություններ կային, որ զույգն արտագաղթել է, սակայն նրանք հանդես եկան հերքումով`նշելով, որ ԱՄՆ մեկնելը կրում է ժամանակավոր բնույթ և իրենք չեն արտագաղթել:

ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Մեր աչքից չի վրիպել, որ օրերս Արփին տեսանյութ է հրապարակել, որտեղ այնպիսի զգեստ է կրել, որպեսզի, այսպես ասած, կորցնի իր արտաքինը դրա մեջ:

Տպավորություն է , որ Արփին 2րդ անգամ հղի է և փորձում է այս կերպ թաքցնել իր հղիությունը:

Նշենք, որ ավելի վաղ հետևորդները հետաքրքրվել էին, թե արդյո՞ք զույգը չի ցանկանում 2րդ երեխա`դուստր ունենալ:

«Շատ ենք ուզում»,- պատասխանել էր նա՝ հրապարակելով Միհրանի և զույգի որդու՝ Ռոբերտի հետ լուսանկար:

Արդյոք իրականացել է զույգի ցանկությունը, թե պարզապես Արփիի կազմվածքում փոփոխություն կա, ցույց կտա ժամանակը:

Նշենք, որ զույգն ամուսնացել է 2019 թվականի դեկտեմբերին, իսկ նրանց որդին լույս աշխարհ է եկել 2020 թվականի հուլիսին:

Արփին և Միհրանը շարունակում են ակտիվ և բուռն գործունեություն ծավալել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more