«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 3 սրբազաններով չի բավարարվում, տեղեկացանք, որ քննչականը ամռանը 3-4 վարույթ է հարուցել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոսի նկատմամբ, և նրան շարունակ հարցաքննությունների են կանչում, իսկ նա, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հրաժարվում է ցուցմունք տալ: Մեր հարցին, թե ինչում են նրան մեղադրում, ասացին․ «Մնում է Խորեն Մուրադբեկյանի սպանության մեջ մեղադրեն»: Իսկ Մուրադբեկյանը սպանվել է 1938-ին։ Արշակ սրբազանին մեղադրում են սպանության, ապօրինի զենքի, հանցաշխարհի հետ կապի, փողեր լվանալու մեջ: Բոլորը կառուցված են կարգալույծ հոգեւորականների կամ ֆեյք «Հարություն վարդապետի» տարածած տեղեկությունների հիման վրա: Այս «վարդապետը» նաև լրատվամիջոցներին է իր «բացահայտումներն» ուղարկում: Մեզ հատկապես հետաքրքրեց սպանության մեղադրանքը: Պարզվեց` ըստ ցուցմունքների, Արշակ սրբազանը «թունավորելով սպանել է Գարեգին Ա կաթողիկոսին»: Հիշեցնենք, որ Գարեգին Ա-ն ձայնալարերի քաղցկեղ ուներ, տևական ժամանակ հիվանդ էր և մահացել է 1999թ․ հունիսին»:
Արշակ Սրբազանին մեղադրում են սպանության, հանցաշխարհի հետ կապի մեջ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


