▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտագաղթը պետական գաղտնիք է. «ՀԺ»

Երեկ «ՀԺ» թղթակցին պաշտոնապես հայտնել են, որ արտագաղթի ուսումնասիրման արդյունքները հրապարակման ենթակա չեն: Ասել է, թե` գաղտնի են: Գրում է «Հայակկան ժամանակը» և ավելում.

Փետրվարի 6-ին «ՀԺ»-ն կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին խնդրել էինք մեզ տրամադրել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից սլավոնական համալսարանին պատվիրած` արտագաղթի ուսումնասիրության արդյունքները, որոնք, ըստ համալսարանի եւ պատվիրատու միջեւ կնքված պայմանագրի, պետք է հրապարակվեին այս տարվա հունվարի 24-ին: Հիշեցնենք, 2013թ. պետբյուջեից 13 միլիոն դրամ էր հատկացվել արտագաղթի պատճառներն ուսումնասիրելու համար: Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Ի պատասխան ձեր 06.02.2014թ. հարցման` հայտնում եմ, որ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հետ գիտական եւ գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային ֆինանսավորման պետական ծրագրի իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձեւով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին կնքված պայմանագրով կատարված ուսումնասիրման արդյունքների հրապարակում նախատեսված չէ»:

Սույն պատասխանը մեկ անգամ եւս փաստում է, որ պատկերը սարսափելի է: «ՀԺ»-ի տեղեկություններով, հետազոտության արդյունքներն ուղարկվել են կառավարություն: Դրանք այս պահին ուսումնասիրության փուլում են: Չի բացառվում, որ որոշակի շտկումներից, «դզել-փչելուց» հետո դրանք, այդուամենայնիվ, հրապարակվեն: Բայց հասկանալու համար արտագաղթի իրական պատկերը, ամենեւին էլ պարտադիր չէր 13 մլն դրամ ծախսել:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more