Արտագաղթի ծավալները գնալով ահռելի չափերի են հասնում: Միայն այս տարվա առաջին երեք ամսում արտագաղթել է 35 հազար 500 հոգի: Երեկ ԱՎԾ-ն հրապարակել է «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2013թ. հունվար-մարտ ամիսներին» զեկույցը, ըստ որի՝ ՀՀ-ից հեռացել է 259 հազար 210 եւ վերադարձել 223 հազար 710 ՀՀ քաղաքացի: Նկատենք, որ այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները մոտ 10 հազարով գերազանցել են նախորդ տարվա տվյալները. 2012թ. առաջին եռամսյակում ՀՀ-ից հեռացած ու երկիր ժամանած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը կազմում է -25 հազար 394 մարդ: Սա, թերեւս, հետեւանք է ոչ միայն երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր պայմանների, այլեւ կեղծված նախագահական ընտրությունների, որովհետեւ հասարակության մեջ գնալով մարում է հույսը: Եվս մեկ ուշագրավ հանգամանք. երեկ ավարտվեց ապրիլ ամիսը, սակայն ՀՀ միգրացիոն պետական ծառայությունն առ այսօր չի հրապարակել ՀՀ ժամանած ու ՀՀ-ից մեկնածների թիվը, մինչդեռ նախկինում այդ տվյալները հրապարակվում էին յուրաքանչյուր ամսվա կեսին: «Ժողովուրդ» թերթն է գրում այս մասին:
Արտագաղթի ծավալները գնալով ահռելի չափերի են հասնում
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


