▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակ Ալեքսանյանը` Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավա՞ր

«Մենք տեղեկացրել էինք, որ Երևանի քաղաքապետի ընտրությունից և ինաուգուրացիայից հետո Երևանի փոխքաղաքապետ է դառնալու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ներկայիս ղեկավար Դավիթ Օհանյանը: Նրա փոխարեն էլ, ինչպես հայտնել էին մեր աղբյուրները, թաղապետ է նշանակվելու Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդին: Օհանյանը, սակայն, մեր հրապարակման հաջորդ իսկ օրը շտապեց հերքել մեր տեղեկությունը: Իրականում, օրերս Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանում ժողով է եղել, որին մասնակցել է նաև Սամվել Ալեքսանյանի եղբորորդին` Արտակ Ալեքսանյանը: Թաղապետարանում արդեն բոլորն են տեղյակ, որ հենց նա է լինելու իրենց ապագա ղեկավարը: Ի դեպ, երիտասարդ Ալեքսանյանը հենց այդ դիրքերից էլ խոսել է թաղապետարանի աշխատակիցների հետ: Նշենք, որ Արտակ Ալեքսանյանն ընդամենը 25 տարեկան Է: Նա Սամվել Ալեքսանյանի` տարիներ առաջ ինքնասպան եղած եղբոր որդին է»,- գրել է «Հայկական ժամանակը»:

Մանրամասները և ուշագրավ այլ հոդվածներ` թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more