▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք` Արմավիրի զորավարժարանում․ 19-ամյա զինվորը հոսպիտալացվել է

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:  Շտապօգնության ավտոմեքենայով «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել  երիտասարդ տղա՝ ձեռքի կտրված մատներով:

Shamshyan.com տեղեկություններով այս պահին վիրավորին հետազորտում են և հնարավոր է՝ նրան տեղափոխեն Երևան՝ Մուրացանի հոսպիտալ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝  նա անզգուշաբար վիրավորում է ստացել Արմավիրի մարզի պալիգոններում և նա ծառայում է ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում: Նա Լոռու մարզի բնակիչ, 19-ամյա Արեգ Գ.-ն է:

 Ըստ նախնական տեղեկությունների՝  նա վիրավորումը ստացել է պայթյունի հետևանքով:   Այս պահին հիվանդանոցում բժիշկները սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more