▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. 20-ամյա աղջիկը ինքնասպան լինելու նպատակով ընթացքի ժամանակ դուրս է նետվել տաքսուց

Երեւանում, փետրվարի 28-ին, ժամը 15։15-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ ձեռքերի և ոտքերի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

http://asekose.am/filemanager/uploads/2020/05/week-2/taxi.jpg

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 20-ամյա Ռոզա Մ-ն է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը, նա ընթացքի ժամանակ «Յանդեքս» տաքսի ծառայության կողմից շահագործվող Nissan մակնիշի ավտոմեքենայից դուրս նետվելու միջոցով ցանկացել է ինքնասպանություն գործել։ 

Հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more