▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ իրավիճակ. աղջիկը սպառնում է ցած նետվել Կիևյան կամրջից

Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ երիտասարդ մի աղջիկ անցնելով Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը՝ հայտարարում է, որ ինքնասպանություն է գործելու:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն դեպքի վայր են ժամանում հրշեջ-փրկարարները, ոստիկանության ծառայողները, ինչպես նաև Երևանի ՃՈ աշխատակիցները: Օպերատիվորեն ժամանել է նաև 1-03 շտապ օգնության բրիգադը: Այդ պահին քաղաքացիները հրշեջների և ոստիկանության ծառայողների հետ փորձում են համոզել աղջկան, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին:

Քաղաքացիներին հաջողվեց համոզել աղջկան և բանը չհասավ հրշեջների և ոստիկանների միջամտությանը և նրան դուրս բերեցին աղջկան կամրջի վտանգավոր եզրագծից: Ոստիկանությունն ու դեպքի վայր ժամանած քննիչները պարզում են, թե ինչն է եղել ծայրահեղ այդ քայլին դիմելը, ինչպես նաև աղջկա ինքնությունը: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more