Փետրվարի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել մարզերից մեկի բնակիչ 51-ամյա Մայրանուշ Գ․-ն և հայտնել, որ փետրվարի 4-ին իր քրոջ որդին, Երևանի բնակիչ 34-ամյա Արման Կ․-ն դիտելով 3 ամիս առաջ մարզերից մեկում տեղի ունեցած հարսանիքի տեսաձայնագրությունը, նկատել է, որ Մայրանուշ Գ․-ի որդին՝ 36-ամյա Սոս Ֆ․-ն շնորհավորելու նպատակով մոտեցել է Արման Կ․-ին և վերջինիս կնոջը, որի ժամանակ Արման Կ․-ի կինը ձեռքը դրել է Սոս Ֆ․-ի ուսին, ինչն էլ բարկացրել է Արման Կ․-ին և վերջինս զանգահարել է և հանդիպում պահանջել Սոս Ֆ․-ից, իսկ փետրվարի 8-ին այցելել է վերջինիս աշխատանքի վայր, սակայն նա հրաժարվել է հանդիպել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մայրանուշ Գ․-ն ոստիկաններին հայտնել է, որ Սոս Ֆ․-ն իր բարեկամներից տեղեկացել է, որ Արման Կ․-ն ասել է, որ պատրաստվում է իր առողջությանը վնաս հասցնել և հնչեցրել է սպառնալիքներ, ինչը Սոս Ֆ․-ն իրական է համարում։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
Արտառոց դեպք Երևանում՝ խանդի հողի վրա
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


