▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտառոց դեպք՝ ՀՀ մարզերից մեկում․ ծնողների պնդմամբ դպրոցում իրենց երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարվել

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզերից մեկի տարածքային բաժնում 32-ամյա տղամարդը դիմում է ներկայացրել, որ իր անչափահաս որդու համադասարանցին իր տղայի կամքին հակառակ բռնի սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ․ Շամշյանը, նշված քաղաքացուն հրավիրել են ոստիկանության տարածքային բաժին, որտեղ նա հայտնել է, որ այդ մասին իմացել է, երբ տղան լացելով եկել է տուն ու հայտնել իրենց։

Երեխան ասել է, որ ինքը չի ուզում ապրել, ուզում է ինքնասպանություն գործել, իսկ սեպտեմբերի 9-ին երեխայի ծնողները գնացել են հիմնական դպրոց, որտեղ սովորում է իրենց որդին, այդտեղ էլ 70-ամյա Ս․ Պ․-ն նրանց հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ, ասելով, որ եթե այդ մասին բարձրաձայնեն, կսպանի իրենց և վիզները կկտրի։

Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի տվյալ մարզի քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով «սեքսուլ բնույթի բռնի գործողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ դեպքի վերաբերյալ չենք հրապարակում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more