▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտառոց դեպք՝ Կառավարությունում.«Ժողովուրդ»

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2014թ. դեկտեմբերի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ Կառավարության 2-րդ մասնաշենքում: Մի կին իր դստեր հետ գնացել և հանդիպում է խնդրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ: Սակայն կնոջն ասել են, թե նախարարը չի կարող ընդունել քանի որ հանդիպումների համար նախատեսված օր կա. պետք է գալ տոներից հետո:

 Տիկինը չի համաձայնել և կառավարության շենքում շպրտելով պայուսակը՝ հայտարարել է, թե ինքն ինքնասպան կլինի՝ ցած նետվելով կամուրջից, ապա դստեր հետ դուրս է եկել մասնաշենքից: Ըստ էության, ՀՀ Կառավարության մասնաշենքի պատասխանատու ոստիկանները կնոջ հայտարարության մասին տեղյակ են պահել կամուրջները հսկող ոստիկաններին: Ավելի ուշ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ նշված օրը Կիևյան կամրջի մոտ ոստիկանները կարողացել են կանխել կնոջ ինքնասպանության փորձը և նրան տարել են ոստիկանության բաժին»,–գրում է թերթը։

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more