▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտաշ Ասատրյանը կրկին գիրանում է.նա մոռացե՞լ է իր առողջության մասին

Ընդամենը մի քանի ամիս առաջ համացանցում բուռն քննարկվում էր այն, որ երգիչ Արտաշ Ասատրյանը զգալիորեն նիհարել է: Եվ իրականում` երգիչն այնքան էր նիհարել, որ տպավորություն էր ստեղծվել շատերի մոտ, որ սիրված երգիչն ունի առողջական խնդիրներ:

ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Արտաշ Ասատրյանը շարունակում էր նոր հրապարակումներ անել ու դրանցից պարզ էր դառնում, որ երգիչը օր օրի ավելի է նիհարում ու անճանաչելի դառնում:

Կարճ ժամանակ անց Արտաշը որոշեց վերջ տալ բոլոր խոսակցություններին`նշելով, որ իր կամքով է նիհարում:

«Նիհարել եմ ջրով և լավ ռեստորաններում հաց չուտելով»,- ասել էր նա ու հավելել, որ առողջ ապրելակերպով է զբաղվում: Մենք ինչպես նկատում ենք, երգիչը այլևս չի կարողանում լավ ռեստորաններում հաց չուտել: Դստեր հարսանիքից կարճ ժամանակ անց նկատվում է, որ Արտաշը կարծես թե մոռացել է առողջ ապրելակերպի մասին և կրկին գիրանում է:

Ինչևէ`մեզ մնում է հիշեցնել սիրված երգչին -48 կգ գրանցած ռեկորդային արդյունքի և տքնաջան աշխատանքի մասին»:

Դիտեք նաև Արտաշ և Գրիշա Ասատրյանների հարցազրույցն՝ Asekose.am-ի արխիվից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more