▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտաշ Ասատրյանի մահվան մասին լուրը կեղծ է

Երեկվանից համացանցում լուրեր են շրջանառվում, որ երգիչ Արտաշ Ասատրյանը մահացել է սրտի կանգից։

ՕրագիրՆյուզ-ն է գրում ու նշում, որ կայքին հաջողվել է  կապ հաստատել իր գործընկեր, հայտնի դաշնակահար և գործիքավորող Խաչիկ Սահակյանի հետ, որն էլ հերքել է համացանցում տարածված լուրերը․

«Քիչ առաջ եմ խոսել հետը։ Ողջ-առողջ է։ Ասաց, որ շուտով հանդես կգա լրացուցիչ տեսաուղերձով»։

Հիշեցնենք, որ վերջերս նմանատիպ կեղծ լուրեր էին տարածվել նաև ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի մասին, ինչն էլ ավելի ուշ հերքվել էր իր տղայի կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more