▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթնացրել են քնից, տարել գյուղի գերեզմանոց ու դաժան ծեծի ենթարկել.«Ժողովուրդ»

«Սեպտեմբերի 21–ին Կոտայքի մարզի Քասախ համայնքում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում: Սա այն նույն համայնքն է, որտեղ նախորդ տարվա սեպտեմբերի 14-ից համայնքի ավագանու նիստերը չէին կայանում, քանի որ ավագանու ԲՀԿ անդամները բոյկոտում էին դրանք: Արդյունքում գյուղում ավագանու նոր ընտրություններ նշանակվեցին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ համայնքի ավագանու անդամի թեկնածու, ԺՈՒԿ ներկայացուցիչ Ավագանու ԲՀԿ անդամներն ու ակտիվիստները նոյեմբերի 12-ին՝ ժամը 01:00-ի մոտ գնացել են Վիգեն Դավթյանի տուն, արթնացրել քնից, տարել գյուղի գերեզմանոց ու դաժան ծեծի ենթարկել: Վիգենը մի կերպ հասել է իր բարեկամի տուն, ապա տեղափոխվել հիվանդանոց»,–գրում է թերթը։

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Ժողովուրդ»  թերթի  այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more