▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Բաղդասարյանի շինարարությունը հարուցել է դասախոսական կազմի եւ ուսանողների զայրույթը. «Ժողովուրդ»

Երեկ ողջ օրվա ընթացքում լարված իրավիճակ էր Ագրարային համալսարանի բակում: Բանն այն է, որ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը փորձում է համալսարանի տարածքում երկաթե կոնստրուկցիաներով շինություն  կառուցել, ինչն էլ  հարուցել է դասախոսական կազմի եւ ուսանողների զայրույթը: Նրանք այս ամենն անօրինական են համարում: Համալսարանի բակ ժամանած ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանից դժգոհ համալսարանականները պահանջում էին  շինության՝ կառավարության կողմից տրված թույլտվությունը: Սակայն պատգամավորը նախ վեճի բռնվեց տարածքում հավաքված անձանց հետ, ապա նշեց, որ դեռեւս 2008 թվականից իրենք ունեն այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի թույլտվությունը: Ստացվում է, որ այս իրավիճակի հեղինակները երկու  գործիչներ են՝ Արթուր Բաղդասարյանն ու  Երվանդ Զախարյանը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more