▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արյունդ`ջուր. Մովսես Երեմյանի նախկին կնոջ խորհրդավոր հրապարակումը

Դիտեք նաև՝

Դերասան Մովսես Երեմյանի նախկին կինը`Աննա Սիմոնյանը, վերջին շրջանում ակտիվություն է սկսել ծավալել: Նա հրապարակումներ է անում`ներկայացնելով իր աշխատանքային գործընթացները, ինչ,ես նաև որդու մասնակցությամբ հրապարակումներ: Այս անգամ Աննան խորհրդավոր հրապարակում է արել.

«Արի մի պահ պատկերացնենք`սիրտդ`ծով, արյունդ` ջուր, մաքրում ես դու, թե՞ պղտորում»․ Տեսանյութը դիտեք այս հղումով։

ՍթարՆյուզ-ն է գրում և հավելում․ «Երկար ժամանակ Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը համարվում էին ամենաներդաշնակ ու գեղեցիկ զույգերից մեկը, նրանց համատեղ նախագծերը բարձր դիտողականություն ունենային, իսկ սոցիալական ցանցերում արված հրապարակումները անմիջապես տարածվում էին ու բազմաթիվ հավանումները արժանանում։

Չնայած նրան, որ թե՛ Մովսեսը, թե՛ Աննան Հայաստանում բավականին ակտիվ գործունեություն էին ծավալում, այնուամենայնիվ, նրանք որոշեցին տեղափոխվել և բնակություն հաստատել ԱՄՆ-ում և նրանց աշխատանքային ակտիվությունը նկատելիորեն պասիվացավ։

Դեռ ամիսներ առաջ էլ առաջինը հանդես եկանք բացառիկ նորությամբ՝ հայտնելով, որ Մովսեսը և Աննան դադարել են հետևել միմյանց սոցիալական ցանցերում, Աննան հեռացրել էր Մովսեսի հետ համատեղ բոլոր լուսանկարները, Մովսեսն էլ իր հերթին ջնջել է լուսանկարներն ու փակ ռեժիմով դարձրել ինստագրամյան էջը։ Այս ամենը թույլ էր տալիս մտածել, որ զույգը բաժանվել է։

Մեր հրապարակումից հետո Աննա Սիմոնյանը, կարծես, վերականգնել է սոցիալական իր նախկին ակտիվությունն ու բավականին հաճախ է նոր հրապարակումներով հանդես գալիս»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more