▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արզամասից արդեն բազմաթիվ հայ ընտանիքներ են հեռացել. «ՀԺ»

«Ռուսաստանի նիժեգորոդսկի շրջանի Արզամաս քաղաքում տեղի ունեցող իրադարձությունները ՀՀ պաշտոնական քարոզչամիջոցները աշխատում են հպանցիկ լուսաբանել և դա հասկանալի է. Արզամասի իրադարձությունը ոչ մի կերպ չեն տեղավորվում Հայաստանի ներկայիս արտաքին և ներքին քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ։ Այդ քաղաքում ազգությամբ հայի կողմից ակնհայտորեն կենցաղային հողի վրա իրականացրած սպանությունը ոտքի է հանել ոուս ազգայնականներին, տեղի են ունենում բողոքի ակցիաներ։ Դրանց հռետորաբանությունը մեկն է` քշել ներգաղթյալներին Ռուսաստանից։

 

Արզամասից արդեն բազմաթիվ հայ ընտանիքներ են հեռացել և դեռ կհեռանան։ Առաջին անգամ չէ, որ Ռուսաստանում նման իրադարձություններ են տեղի ունենում։ և այստեղ կարևորը ոչ թե բուն իրադարձություններն են, այլ ՌԴ իշխանությունների պահվածքը նման դեպքերում։ Թերևս ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանի ներկայիս իշխանությունները թաքնված աջակցություն են ցուցաբերում ռուս ծայրահեղ ազգայնականներին և դա լրացուցիչ ապացուցման կարիք չունի։ Օրինակ, երբ Մոսկվայում ընդամենը մի քանի հարյուր մարդ դուրս է գալիս ռեժիմի դեմ բողոքի ակցիայի, պահանջում ժողովրդավարություն, ազատություն, մարդու իրավունքների նկատմամբ հարգանք, ոստիկանական հսկայական ուժեր նետվում են այդ ցույցերի ցրմանը, տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ և դա այն դեպքում, երբ նման ցույցերի մասնակիցները սովորաբար, կրթական բարձր ցենզ ունեցող մարդիկ են և նրանց պահվածքում ագրեսիվության աստիճանը շատ ցածր է։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում ռուս ծայրահեղ ազգայնականների բողոքների ակցիաների ժամանակ։ Չնայած դրանց հիմնականում մասնակցում են ագրեսիվ երիտասարդներ, որոնց գործողությունների հետևանքները կարող են արյունալի լինել՝ ռուսական իրավապահները դրսևորում են նախանձելի հանդուրժողականություն և հիմնականում բավարարվում են «բացատրական աշխատանքով»»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more