Կռվի մասնակիցները կանայք են եղել, որոնցից յուրաքանչյուրն իր երեխային է պաշտպանել: Նրանք մեկը մյուսի մազերն են պոկել, տապալել են միմյանց ասֆալտին, իրար երես ճանկռել: Այս տեսարանը դիտել են հարակից տների բնակիչները, սակայն ամենաշատն ուրախացել են երեխաները, որոնք մեծ հետաքրքրությամբ հետեւել են մամաների տուրուդմփոցին՝ փորձելով պարզել, թե ում մաման է ավելի ուժեղ: Այժմ այս դեպքով զբաղվում է ոստիկանությունը: Մանրամասները մեզ ներկայացրեց կռվարար մամաներից մեկը: Նա պատմեց, որ այս մարտաֆիլմի մասնակիցներից մեկն ապահովված մայրիկ է, եւ նրա մասով, հաստատ, քննությունը կարճ կլինի: Ուսուցչուհին նույնպես պատասխանատվություն չի կրի, քանի որ դեպքը եղել է դպրոցից դուրս: Մեզ հետ զրուցող կինը վախենում էր, որ իրենց՝ «աղքատ» մամաներին, ոստիկանները հանգիստ չեն թողնի: Ջրվեժի դպրոցի տնօրեն Վարդանյանն ասաց, որ այս միջադեպը եղել է փողոցում, դպրոցի հետ կապ չունի, եւ որ կռիվը ոչ թե երեխաներն են սկսել, այլ դպրոցի առաջ նրանց սպասող ծնողները: Մայրիկներից մեկին թվացել է, թե մյուսն իր վրա ծիծաղում է, որից հետո սկսվել է քաշքշուկը: Ըստ տնօրենի, ոստիկաններն ընդամենը բացատրական աշխատանք են տարել կռվարար երկու կանանց հետ, պարզաբանել են նրանց, որ չի կարելի իրար վիրավորել:
«Հրապարակը» գրում է, թե մի քանի օր առաջ Ջրվեժի միջնակարգ դպրոցում արտակարգ պատահար է տեղի ունեցել: Առաջին դասարանի աշակերտներն իրար հետ կռվել են, եւ ծնողները որոշել են միջամտել: Սակայն իրենց ծնողական խոսքն ասելու, երեխաներին բաժանելու ու տուն տանելու փոխարեն նրանք անցել են ձեռնամարտի:
Աշակերտների մայրիկներն իրար են ծեծել դպրոցի առջեւ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


