▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշտարակ-Ապարան ճանապարհին «Mercedes»-ը բախվել է տրակտորին. մայրը և 2-ամյա որդին մահացել են

Նոյեմբերի 3-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում 51-ամյա Խաչատուր Մարգարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Բելառուս» մակնիշի տրակտորին:

http://asekose.am/filemanager/uploads/shtapognutyun.jpg

Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորները՝ 25-ամյա Անի Հ-ն և 2-ամյա Խաչատուր Մ-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ, սակայն ճանապարհին վերջիններս, գիտակցության չգալով, մահացել են։

Մահացածները մայր ու որդի են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more