▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշտարակում կանխվել է 21-ամյա տղայի ինքնասպանության փորձը․ նա ցանկանում էր միանալ իր զոհված ընկերներին

Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 12:45-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Քասախ գետի մոտ գտնվող կամրջի ճաղավանդակին մի քաղաքացի է կանգնել ու ցանկանում է ցած նետվել, հայտնում է shamshyan.com–ը։ 

Ոստիկանները բանակցություններ են վարել այդ քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին և անցնի անվտանգ վայր: Ի վերջո, նրանց հաջողվել է համոզել քաղաքացուն հետ բերել վտանգավոր եզրագծից: 

Նրան ոստիկաններն ուղեկցել են ոստիկանության Աշտարակի բաժին: Կայքի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի բնակիչ, 21-ամյա Ա. Մ.-ն է, որը ոստիկաններին հայտնել է, որ ցանկանում է այդ ձևով վերջ տալ իր կյանքին, որպեսզի միանա իր զոհված ընկերներին: 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուրում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more