▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստվածատուրի բարեկամը չի պատժվի. «Ժողովուրդ»

«Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ մայիսի 15-ին Նոյեմբերյանի N զորամասում տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, երբ Լյուքս Ստեփանյանը սպանվեց, զորամասի հրամանատար Վահագն Ասատրյանը պաշտոնանկ չի արվել, քանի որ «Արծիվ-մահապարտների միություն» հ/կ-ի նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի բարեկամն է:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանելով տեղեկությունը, ասաց. «Այդ զորամասի հրամանատարը ամենաբանիմաց հրամանատարներից մեկն է: Դեպքի հետ կապվածª հրամանատարի տեղակալներն ու ստորաբաժանումների հրամանատարների տեղակալներն են ազատվել, իսկ մնացածը, ովքեր քրեական գործով կապ կունենան, քննչական ծառայությունը, դատախազությունը նրանց հետևից կգնան, իսկ Աստվածատուր Պետրոսյանն իր բարեկամի համար միլիոն անգամ ինձ խնդրել է, որ նշանակեմ պաշտոնի, բայց չեմ նշանակել, մինչև որ իր հրամանատարներն են միջնորդել: Իսկ տեղեկության հետ կապված նշեմ, որ նման բան չկա ու չի կարող լինել՚:

 

Հարցազրույցն ամբողջությամբ` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more