▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ատամնաբույժները` լուրջ երկընտրանքի առաջ. նոր հարկ` ուղղված մենաշնորհի ստեղծմանը

Այսուհետ, ի թիվս այլ հարկերի` հայաստանյան ատամնաբույժները ստիպված են լինելու վճարել նոր հարկ` 80.000-100.000 դրամ՝ յուրաքանչյուր ատամնաբուժական բոռ-մեքենայի համար:Այս փաստը բավական լուրջ դժգոհության առիթ է դարձել ատամնաբույժների և մասնավոր կլինիկաների սեփականատերերի շրջանում: 

Նրանք համոզված են, որ օրենքի կիրառմամբ` ճնշում է գործադրվում փոքր կլինիկաների վրա, ինչը շուտով կհագեցնի դրանց դուրս մղմանը շուկայից: Մի քանի ատամնաբույժների հավաստմամբ` ճնշումներն սկսվել են դեռ նախորդ տարվանից: Արդյունքում` արդեն մի քանի կլինիկաներ փակվել են: Նրանք համոզված են, որ եթե անգամ հնարավոր լինի այս պայմաններում շարունակել գործունեությունը, նոր օրենիքի կիրառումը կստիպի բարձրացնել ատամնաբուժական ծառայություների արժեքները:
Ատամնաբույժների շրջանում ընդունված կարծիքի համաձայն` իրենց վրա գործադրվող ճնշումը միտումնավոր է` ուղղված ոլորտում մենաշնորհի ստեղծմանը: Նրանց շրջանում հաստատված կարծիք կա, որ այս կերպ անմիջականորեն փորձ է արվում «ջուր լցնել» ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «ջրաղացին», ում պատկանող ատամնաբուժական կենտրոնը շուտով բացվելու է:

Ի դեպ` մեր տվյալներով` որոշ ատամնաբույժներ աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել, քանի որ ստեղծված պայհմաններում գրեթե անհնար է աշխատել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more