▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավան վարչական շրջանում բիզնեսմենի տղան ինքնասպան է եղել

Այսօր՝ ապրիլի 12-ին, 1-03 շտապ-օգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Ավանի բաժանմունք, որ Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի 17 տան բակում կախված տղամարդու դի կա:

shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արթուր Շմավոնյանի և պետի տեղակալ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ:

Օպերատիվ խումբը նշված տան բակի տաղավարում հայտնաբերել է նույ տան բնակիչ 33-ամյա Գ. Ղ-ի դին:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջինս ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս երեխա՝ մեկ տղա, մեկ աղջիկ, իսկ նրա հայրը հանրությանը հայտնի բիզնեսմեն՝ առավելապես հայտնի, Չինացի Աբոն է:

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more