▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավազակային հարձակում՝ հոր կնոջ նկատմամբ

Ավազակային հարձակման դեպքի առթիվ ՀՀ  քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքացի Դ.Մարկոսյանին՝ հոր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար։      

Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, դիտավորությամբ, ավազակային հարձակում կատարելու նպատակով գնացել է հոր եւ նրա հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ վարձակալած բնակարան և վերջինիցս պահանջել ոսկյա զարդեր: 

Ստանալով մերժում՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձը  հարձակվել է  կնոջ վրա, գցել գետին և կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ պարանոցից պոկել, հափշտակել է ոսկյա շղթան, ձեռքից հանել 4 ոսկյա մատանի և դիմել  փախուստի՝ պատճառելով զգալի նյութական վնաս։

Դատաբժշկական եզրակացության համաձայն՝ բռնության հետեւանքով կնոջ առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ աջ եւ ձախ դաստակների 4-րդ մատների շրջանների արյունազեղումների, աջից՝ 4-րդ մատի հիմային ֆալանգի տեղաշարժով ներհոդային բեկորային կոտրվածքի ձևով:

Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Դ.Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության
հետ կապերի բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more