▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավետ Բարսեղյանն ամուսնանում է. life.panorama.am

Life.Panorama.am-ն գրում է, որ հաղորդավար, մի շարք երգերի բառերի հեղինակ Ավետ Բարսեղյանը իր տևական դադարով շատերին ստիպեց անհանգստանալ: Մեծ մասը կարոտում էր սիրված ու գրագետ հաղորդավարին, որոշներն էլ ուրախացել էին բացակայությունից… Այնուամենայնիվ, հիշում ու այդ «եթերային դատարկությունը» նկատում էին բոլորը…

Կայքի լրագրողի հետ զրույցում Ավետ Բարսեղյանն  անկեղծացել է  գործունեության, անձնական փոփոխությունների ու առաջիկա ծրագրերի մասին…

Մեկ հատված հարցազրույցից.

-Ավետ, որքանով տեղյակ եմ, վերջապես գտել եք ձեր երկրորդ կեսին:

-Այո, ունեմ սիրելի էակ, Աստծո հաջողությամբ օրինական հարաբերությունների մեջ կմտնենք հաջորդ տարի…

-Ձեր ընտրյալը ձեր երկար տարիների հարևանուհին է: Այս տարիների ընթացքում ի՞նչ չէիք նկատել նրա մեջ, որ հանկարծ տեսաք ու սիրահարվեցիք…

-Քանի որ նրան շատ փոքրուց եմ ճանաչել, ոչ մի այդպիսի կայծ չկար, որը հետագայում բռնկվեց երկուսիս մեջ: Շատ դժվար է մարդուն տեսնել արդեն որպես աղջիկ և կին, երբ շատ փոքր տարիքից նրան գիտես… Դու նրան մշտապես երեխա ես ընկալում…

-Փաստորեն, ձեր մեջ տարիքային տարբերություն կա՞:

-Այո, 11 տարի…

 

-Դա խնդիր չի՞ առաջացնում հարաբերությունների մեջ:

-Ոչ, բոլորովին, միմյանց շատ հեշտ ենք հասկանում…

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը` ԿամոԲլոգի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more